Հեռուստամեկնաբան Շահանե Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամուսնուս պապին ու քեռուն 92-ին Որոտանի ճանապարհից թուրքերը առևանգել ու սպանել են … Սկեսուրիս աչքերը 28 տարի անց դեռ թաց են … Ամուսնուս փոքր քեռուն երկու օր առաջ նույն Որոտանի ճանապարհին թուրքերը պիկապով հետապնդել են … մի րոպեով մեքենան կանգնեցրել էր, փորձել հեռախոսով նկարել , թե ինչպես է թշնամին վրան խփում իր սիրած աղբյուրի մոտ… ամառները ինչ քեֆեր են էդտեղ արել … Գորիսի իմ տան ու Շուռնուխում պոստ դրած թուրքի միջև 17 կմ է… երեկոյան ես ամուր կողպում եմ տանս դուռը , որ նախկինում երբեք չենք կողպել ու … ամբողջ գիշեր աչք չեմ կպցնում…թուրքը, որ ուզի, հաշված րոպեներում զինված կներխուժի մեր տան պատուհանից… իսկ մենք տանը զենք չունենք … ես նայում եմ անկողնում խաղաղ քնած իմ երեք երեխաներին ու անզորությունից շուրթերս եմ կրծոտում … հետո մտքով տեղափոխվում եմ Շուռնուխում , Որոտանում, Խնձորեսկում բնակվողների տներ, տեսնում նրանց փոքրիկներին ու… կուչ գալիս, փոքրանում… Այո, ընկերներ, ձեզ համար սկսվեց 2021 -ը , իսկ Գորիսի համար 1992-ը…»: