Ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքն անցել է 34 հազար դոլարից՝ թարմացնելով պատմական առավելագույնը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Binance ամենախոշոր կրիպտոարժութային բորսայում բիթքոինի արժեքն այս առավոտյան հաստատվել է 34 102 դոլար նիշում:

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 16,56 տոկոսով՝ հասնելով մինչեւ 34 193 դոլարի:

Ավելի վաղ՝ հունվարի 2-ին, ամբողջ օրվա ընթացքում կրիպտոարժույթի արժեքը հետեւողականորեն հաղթահարել էր 3 նիշ՝ 30, 31 եւ 32 հազար դոլարը:

Ամենահայտնի կրիպտոարժույթի գինը (որին բաժին է ընկնում կրիպտոարժույթների գլոբալ շուկայի ավելի քան 70 տոկոսը) վերջին երկու շաբաթներին կտրուկ աճ էր գրանցել. բիթքոինը դեկտեմբերի 16-ին հաղթահարել էր պատմական առավելագույնը՝ 20 042 դոլար, որը պահպանվել էր 2017 թվականից, իսկ այնուհետեւ շարունակել էր ռեկորդները թարմացնել: