Ռուս խաղաղապահների ինժեներասակրավորական խումբը վերջին մեկ օրվա ընթացքում Ստեփանակերտի հարակից շրջաններում 4,3 հա տարածք է մաքրել։ Տեղեկությունը հայտնում է խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունը:

«Հայտնաբերվել է 923 պայթյունավտանգ առարկա»,– նշված է հաղորդագրության մեջ։