Այս նյութը շուտ էի որոշել հրապարակել, բայց համարձակությունս չէր հերիքում…

Ամսի 19-ին հորս շիրիմն էինք հսկում…
Մի լրագրող մոտեցավ ու հարցեր էր տալիս… Մայրս պատմում էր, ասեց, որ ամենաբարձրաստիճան սպան է, որ ընկավ մարտի դաշտում ու ոչ թե իր աշխատանքը կատարելիս՝ բունկերում նստած, այլ առաջնագծում՝ զինվորի կողքին…
Լրագրողը ասում է, բայց պետք է հրապարակեին, պաշտոնական կայքերը հայտարարեին, որ նման սպա են կորցրել, հերոս է նա, հերոսի կոչում չե՞ն տվել…
Այդ պահին ոնց որ հայրս կնայեր ունքերի տակից աչքերը բարձրացնելով թեքվեցի նայեցի…

Այսօր առավոտյան արթնացա, Արայիկ Հարությունյանի հրապարակումը եկավ էջիս…
Ես համամիտ եմ բոլորն են հզոր տղաներ…

Բայց ինձ հետաքրքիր է թե Դուք՝ պարոն Հարությունյան ինչպե՞ս եք նայելու մեր աչքերին, ի՞նչ հանգստությամբ, որ մինչ դուք Ձեր տեղում նստած սպայական անձնակազմով հերոսների կոչումներն էիք բաժանում, իմ հայրը կռիվ էր տալիս…Իսկ մենք ուշադիր փնտրում էինք հորս կադրերում, քանզի օրերով ձայնն էլ չէինք լսել ու կարծում էինք պետք է լինի բունկերում…

Իսկ կա՞ մի փոխնախարար, որ այդքան պայքարել է մարտի դաշտում ու ամենաթեժ կետերում եղել… Իսկ ինչ որ մեկը հորս խելքի 3% ունի՞…

Գիտե՞ք ինչու հայրս 42 օր ողջ մնաց լինելով ամենավտանգավոր կետերում, որովհետև գերազանց տիրապետում էր իր գործին, գիտեր մարտական գործողությունների բոլոր գաղտնիքները:

Ու Դուք կարո՞ղ եք իմ աչքերին նայել ու ասել, որ հայրս ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՉԻ ստանալու, հարգարժան պարոն Հարությունյան:

Էս պատերազմի հերոսները գիտե՞ք ովքեր են, ովքեր հասցրեցին նկարվել, PR անել ու մի հատ էլ ռեստորան հետ գցել…

Հ. գ. Այս կառավարությանը պետք է հիշեցնել, որ իմ հայրը արդեն ավարտել էր ռազմական ամենաբարձրագույն համալսարանը ոսկե մեդալով։
Ես զարմանում եմ ձեզ վրա (չնայած առաջին դեպքը չէ) ես չպետք է այս բաց նամակը գրեի…

Հովհաննես Ավագյանի սխրանքներն ու գիտելիքները, մարդ տեսակը գիտեն թե՛ բարձրաստիճան սպաները, թե՛ սկսնակ զինվորականները՝ կուրսանտները, այս կոչումը նախ ձեզ է պետք, հարգարժան կառավարությու, որպեսզի ապագայում կարողանաք հրամաններ տալ գալիք սպաներին…

Իսկ հիմա շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ❗

Նելլի Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը։