Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երազում է ճամփորդել Ռուսաստանով, մասնավորապես՝ Տրանսսիբիրյան երկաթւողային մագիստրալով, կամ էլ ճամփորդել Հյուսիսային Ամերիկայի լեռներով:Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մերկելն այս մասին ասել է DB Mobil-ին տված հարցազրույցում:

«Առ այսօր երազանք ունեմ Ռուսաստանով անցնել Տրանսսիբիրյալ երկաթուղային մագիստրալով կամ էլ մի անգամ ուղևորության մեկնել դեպի Հյուսիսային Ամերիկայի լեռներ, բայց առայժմ որևէ բան ծրագրված չէ»,-ասել է կանցլերը:

Խոսելով կարանտինի պայմաններում կյանքի մասին՝ Մերկելն ընդգծել է, որ անձնական հանդիպումների մեծ կարիք է զգում, քանի որ տեսազանգերի միջոցով դժվար է բարդ հարցեր քննարկել կամ փոխզիջումներ գտնել: