«Ցավալի իրադարձությունները, որոնք անցած տարի ուղեկցեցին մարդկությանը, հատկապես պանդեմիան, սովորեցնում են մեզ, թե որքան անհրաժեշտ է հետաքրքրվել այլ մարդկանց խնդիրներով և կիսել նրանց հոգսը»,-ասել է Պապը։

Նա նշել է, որ խաղաղությունը ոչ միայն պատերազմի բացակայությունն է, այլև իմաստով լեցուն կյանքով։

«Խաղաղություն կարող ենք կառուցել, եթե սկսենք խաղաղության մեջ լինել ինքներս մեզ և նրանց հետ, ովքեր մեր կողքին են՝ վերացնելով խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ հոգ տանել կարիքավորների մասին։ Խոսքը մենթալիտետի և հոգատարության մշակույթի զարգացման մասին է՝ հաղթահարելու անտարբերությունը, ընտրության և մրցակցության մշակույթը, որոնք, ցավոք, գերիշխում են»,-ասել է Ֆրանցիսկոս պապը։

Ելույթի ավարտին Հռոմի պապը մաղթել է, որ խաղաղություն տիրի մարդկանց սրտերում ու ընտանիքներում, ազգերի մեջ։