Հայաստանի մորգերում խայտառակ վիճակ է տիրում: Այս մասին ֆեյսբուքյան լայվում ասել է ավելի քան երկու ամիս Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախից պարկերով Հայաստան տեղափոխված մարմինները Կապանի դիահերձարանում դրված են երկրորդ հարկի՝ բաց պատուհաններով սենյակում: Տարածքում անտանելի հոտ է տիրում: