Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։15-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Մախմուդյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թեղուտ-Շնող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ճանապարհի մեկ այլ հատվածում։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով Գ․ Մախմուդյանը տեղում մահացել է։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: