ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքը կանցկացվի Վաշինգտոնում հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի երկու պալատները պաշտոնապես հաստատեն քվեարկության արդյունքները: Այդ մասին հայտնել է Ամերիկայի առաջնորդը թվիթերյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ բողոքի ցույց կանցկացի Վաշինգտոնում հունվարի 6-ին»,-գրել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ավելի ուշ հայտնի կդառնա հանրահավաքի հստակ վայրը: Նա նշել է, որ հունվարի 6-ին կներկայացվեն մեծաթիվ ապացույցներ այն մասին, որ անցած նախագահական ընտրությունները, իբրեւ, կեղծված էին:

Հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ու Սենատը պետք է պաշտոնապես հաստատեն ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները, որը կայացել է դեկտեմբերի 14-ին: Ընտրիչները հաստատել են նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Այդուհանդերձ, Թրամփը չի ընդունում պարտությունն ու դիմում է դատարաններ՝ պահանջելով ձայների վերահաշվարկ անցկացնել մի շարք նահանգներում: Սակայն Սպիտակ տան ներկայիս ղեկավարի փաստաբանների գործողությունները հաջողությամբ չեն պսակվում. նրանց հայցերը դատարանները մերժում են: Վերջին տվյալներով՝ Բայդենի օգտին քվեարկել է 81.2 մլն ընտրող, Թրամփի օգտին՝ 74.2 մլն քաղաքացի: ԱՄՆ հաջորդ վարչակազմի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: