Թուրքիայում Մեծ Բրիտանիայից ժամանած 15 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիան:

«Կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիան հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ժամանած 15 մարդու մոտ: Այս երկրից մուտքը Թուրքիա ժամանակավորապես դադարեցվում է», — ասվում է Թուրքիայի Առողջապահության նախարարի հայտարարության մեջ: Բրիտանիայի իշխանությունները չորեքշաբթի օրը Անգլիայի մի շարք այլ շրջաններում ներդրեցին սահմանափակումների առավելագույն մակարդակը: Երկրի այլ մասերում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով մեծացվեց վիրուսի տարածման սպառնալիքը։