Գավառի ոստիկանները բացահայտել են դեկտեմբերի 31–ին տեղի ունեցած՝ 30-ամյա տղամարդու դանակահարության դեպքը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։

Երիտասարդը հայտնաբերվել է։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: