Հունվարի 2-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Մուշ թաղամասում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քասախ գյուղի Մուշ թաղամասի Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։56-ին, մարվել՝ 06։07-ին։ Այրվել է վագոն-տնակը (18 քմ)։