Լույս հունվարի 1-ի գիշերը Ֆրանսիայում հրկիզվել է 861 տրանսպորտային միջոց: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է  «Europe 1» ռադիոկայանը:

Ֆրանսիական լրատվամիջոցի հավաքագրած տվյալներով՝ այս թիվը շատ ավելի քիչ է, քան 2020-ի ցուցանիշը, երբ դեկտեմբերի հունվարի 1-ի գիշերն այրվել էր 1457 տրանսպորտային միջոց: Վիճակագրական  այս անկումը կարելի է պայմանավորել  առողջապահական իրավիճակով ու այդ պատճառով սահմանված  պարետային ժամով:

«Այդ ցուցանիշը 41 տոկոսով ցածր է նախորդ տարվա ռեկորդային թվից: Հարկ է նշել, որ  այս Ամանորի նախօրյակին  աննախադեպ էր նաև այն, որ ժամը  20:00-ից սահմանված է պարետային ժամ, իսկ  այդ վայրերում տեղակայվել էր 100 000 ոստիկան և ժանդարմ»,-հայտնում է լրատվամիջոցը: