«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մոտ է  «Ռեալ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ մադրիդյան ակումբը Ալաբային 4 տարվա պայմանագիր ՝ առաջարկել՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով։ Ավստրիացու պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։ Դա թույլ կտա «Ռեալին» պաշտպանին հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ Ալաբայի ծառայություններով հետաքրքրվում է ՄՅՈՒ-ն։