Այսօր, հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ժամը 14։40-ի սահմաններում Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Դավուդ Հեյդարինը, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, սահել մոտ 50 մետր դեպի ձորը, ինչի հետևանքով կցորդիչը պոկվել է ավտոմեքենայից և մոտ 300 մետր գլորվել, իսկ ավտոմեքենայի խցիկը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվ են գործել նաև Գորիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորին ավտոմեքեանայից դուրս են բերել քաղաքացիները։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։