Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց Airthings Masters օնլայն մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչի երկրորդ ռաունդում հայ գրոսմայստերը 2:1 հաշվով ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից: Առաջին ու երկրորդ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ երրորդում սպիտակ ֆիգուրներով հաղթեց Արոնյանը:

Եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: