Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ալի Ռաբիին իր թվիթերյան էջում հայերեն և պարսկերեն լեզուներով շնորհավորել է Ամանորը:

«Շնորհավոր Նոր տարի: Հուսով եմ, որ 2021 թվականը երջանկության և առողջության տարի լինի աշխարհի բոլոր մարդկանց համար»,- գրել է նա: