Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզում այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 18։15-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ 24-ամյա Գեւորգ Մախմուդյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թեղուտ-Շնող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ճանապարհի մեկ այլ հատվածում։ Վթարի հետեւանքով Գ․ Մախմուդյանը տեղում մահացել է։

Կայքի փոխանցմամբ՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։