«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կնոջ՝ Նոնա Վանեցյանի, կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի եւ կուսակցության այլ անդամների հետ այսօր՝ հունվարի 1-ին այցելել է Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը շարունակող քաղաքացիներին։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված լուսանկարներից երեւում է, որ նրանց է միացել նաեւ «Պոլիտեկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: