Լրագրող Անուշ Թրվանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանի ձեռքին մտերմուհուս որդու` Գևորգ Մովսեսյանի լուսանկարն է։ Գևորգի անունը չկա ոչ մի ցուցակում` ո՛չ զոհվածների, ո՛չ անհետ կորածների, ո՛չ գերիների։ Գևորգը զորահավաքի առաջին օրը պարտաճանաչ ներկայացել է, բայց նրա անունը պատերազմ մեկնածների ոչ մի ցուցակում չկա։

Ընտանիքը չի ստանում նույնիսկ անհետ կորածների ընտանիքներին տրվող աջակցությունը, որովհետև չկա՛ անունը։ Հարազատները մինչև օրս Հայաստանի և Արցախի բոլոր վայրերում փնտրում են Գևորգին։ Տղան չկա, անունը չկա, բայց կա նկարը, որ կարելի է բռնել և մտնել Մայր տաճար…»: