Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին ծանր էր ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ մեր ողջ ժողովրդի համար։ Ցավոք, անդառնալի կորուստները մտան յուրաքանչյուրիս օջախ, իսկ դժվարություններն ու մարտահրավերները դեռ շարունակում են ուղեկցել մեզ։

Ավանդաբար տոնական համարվող այս օրերին հազարավոր ընտանիքներ կզգան հարազատի բացակայության անսփոփելի ցավը, շատերը կսպասեն հրաշքի․․․

Հանուն մեր հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու հայրենիքի հզորացման՝ մենք պետք է լինենք համախմբված ու թույլ չտանք, որ վերելքի, նոր ճառագող լույսի ճանապարհին մեզ թուլացնող կամ իրարից բաժանելու որևէ փորձ գլուխ բարձրացնի։

Մենք մեզ վստահված ժամանակը վատնելու, դժվարություններից հուսահատվելու ու ընկրկելու իրավունք չունենք, մենք պարտավոր ենք շարժվել բարձունքի ճանապարհով: Պետք է հավատանք ինքներս մեզ, մեր հավաքական ուժին ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը:

Նոր տարին թող հոգու սփոփանք, խաղաղություն և առողջություն բերի մեր ողջ ժողովրդին:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան