Ադրբեջանը սկսել է Եվրոպային գազի առևտրային մատակարարումները, հաղորդել է երկրի էներգետիկայի նախարարությունը: «Անդրադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա առևտրի գազի մատակարարման մեկնարկով Հարավային գազային միջանցքի ռազմավարական նպատակը իրագործվել է», — հայտնել է Ադրբեջանի նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ադրբեջանական գազի հոսքը դեպի եվրոպական շուկա «նոր էջ է բացում Ադրբեջանի՝ որպես գազի երկրի զարգացման գործում»: Իր հերթին, Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR֊ը, հաղորդել է, որ հինգշաբթի գազն արդեն մուտք է գործել Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի գազաբաշխիչ ցանցեր: