Բոլորովին վերջերս՝ 2020 թ․-ի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ համաշխարհային եզակի և լայնամասշտաբ առցանց մի համաժողով «Արարող հասարակություն։ Միասին մենք կարող ենք»: Այս համաժողովը միանշանակորեն փոխեց պատմության ընթացքը։ Հնչեց ճշմարտությունը այնպես, ինչպես որ այն կա իրականում՝ առանց այլևայլ ձևակերպումների։

Այդ օրը տարբեր երկրների, կրոնների, ազգությունների մարդիկ միասին բարձրաձայնեցին այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն դարեր ի վեր, և այսօր առավել քան երբևէ հասել են իրենց գագաթնակետին, դա է՝ պատերազմներ, սով, հիվանդություններ, սոցիալական ծանր կացություն, կլիմայի վատթարացում և այլն։ Համաժողովը, որը տևեց ավելի քան չորս ժամ՝ միաժամանակորեն թարգմանվում էր ավելի քան 30 լեզուներով, և հազարավոր մարդիկ կարողանում էին հետևել այս պատմական իրադարձությանը նաև առցանց հարթակում։ Հատկանշականն այստեղ այն է, որ համաժողովը կազմակերպվել էր հենց իրենց՝ մարդկանց նախաձեռնությամբ, միջոցներով և բացարձակապես կամավորական հիմունքներով։

Մարդիկ միավորվել էին՝ համայն մարդկությանը տեղեկացնելու, որ այսօրվա քաոսին կա այլընտրանք՝ <<Արարող հասարակություն>> գաղափարը և պրոեկտը, և դրա ակտիվ տարածումից և այդ գաղափարի շուրջ մարդկանց միավորումից է կախված ինչպես առանձին վերցրած երկրի, այնպես էլ ողջ մարդկության ճակատագիրը։ Այսօր շատ կարևոր է ակտիվորեն տարածել այս համաժողովի տեսանյութը, ինչպես նաև Արարող հասարակության գաղափարը, քանզի այս կերպ միայն մարդիկ կմիավորվեն Արարող հասարակության շուրջ, որը միտված է հաստատել մարդու համար կենսական, շահեկան և բարենպաստ պայմաններ, որը, ի սկզբանե ծառայելու է ՄԱՐԴՈՒՆ, ինչպես առանձին վերցրած երկրում, այնպես էլ համայն աշխարհում։ Սա իրագործելու համար ամբողջ աշխարհում մարդիկ պետք է միավորվեն այս գաղափարի շուրջ։

Կարևոր է յուրաքանչյուր մարդու մասնակցությունը, քանզի մեկ մարդն անգամ շատ բան կարող է անել Արարող հասարակության կառուցման գործում։ Սա ուտոպիա չէ։ Այսօր արդեն միլիոնավոր մարդիկ միավորվում են այս հրաշալի մարդասիրական և մարդամետ գաղափարի և պրոեկտի՝ Արարող հասարակության շուրջ։ Մենք՝ հայերս պետք է ինքներս շատ արագ միանանք այս համաշխարհային մարդկանց միավորմանը և տարածենք Արարող հասարակության գաղափարը աշխարհում, քանզի ներկայիս բոլոր բանաձևերով և ձևակերպումներով ստեղծված և պայմանավորված միավորումները, համաոզվեցինք, որ չեն ծառայում մարդուն անշահախնդրորեն, այլ ունեն շահի և իշխանության միևնույն ձգտումներն ու նկրտումները։ Այսօր՝ այս օրհասական պահին մենք պետք է հասկանանք, որ մեր իրական ուժը մեր միավորման մեջ է այն գաղափարի շուրջ, որը խաղաղություն և բարօրություն կհաստատի ինչպես Հայաստան Աշխարհում, այնպես էլ ողջ աշխարհում; Թե որքան շուտ կհաստատվի Արարող հասարակություն ձևաչափը աշխարհում՝ կախված է նաև ՔԵԶԱՆԻՑ։ Միացի՛ր մեզ և միասին մենք կստեղծենք ավելի լավ աշխարհ ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համայն մարդկության համար։ Երկրագունդը իսկապես հանդիսանում է որպես մեկ օրգանիզմ, և մենք պետք է ընդունենք, որ մեր երկիրը շատ ծանր հիվանդ է այսօր, և այդ հիվանդությունը հանդիսանում է սպառողական ձևաչափը, որը մարդկությանը հասցրել է իսպառ բնաջնջման վտանգի առջև։ Պետք է հասկանանք, որ մենք մեր կյանքի և ապրելու պատասխանատվությունը տալիս ենք եզակի անհատների, որոնք պարզապես մարդ են, և ունեն միևնույն մարդկային թուլություններն ու թերությունները, և իրենց հերթին սպառողական ձևաչափի հասարակության մեջ պայմաններն այնպիսին են, որ երբեմնի վիշապ սպանող ցանկացողին վերածում է հենց միևնույն այդ վիշապին։ Այդ իսկ պատճառով պետք է փոխենք պայմանները և հասկականք, որ մեր փոխարեն ոչ մեկ չի գա և չի փոխի աշխարհն մեզ համար։

Մենք ինքներս ակտիվորեն պետք է միանանք և տարածենք Արարող հասարակության մասին բարի ավետիսը ԲՈԼՈՐԻՆ։ Այդ կերպ միայն հնարավոր կլինի կառուցել մեր բոլորիս երազած արդար և խաղաղ հասարակությունը և հետևաբար՝ աշխարհը։ Բոլորի համար անհրաժեշտ է անվտանգ և արդար հասարակություն: Մենք ինքներս մեր կյանքի պատասխանատվությունը դրել ենք այլ մարդկանց վրա։ Ժամանակն է, որ մարդիկ իրենց ձեռքը վերցնեն հենց նույն այդ պատասխանատվությունը մեր և մեր երեխաների ապագայի համար: Մարդիկ իսկապես կարող են միավորվել խաղաղ ճանապարհով ՝ առանց միմյանց վնասելու: Մեզ պետք է էվոլյուցիա, այլ ոչ թե ռեվոլյուցիա։ Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 20-ին դիտել են առցանց համաժողովը, անկասկած ոգեշնչվել և հասկացել են այս տեղեկատվության տարածման կարևորությունն ու արժեքը: Որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իմանալ և միանալ ճշմարտությաը, պետք է պատմենք, ցույց տանք, կիսվենք այս համաշխարհային և պատմական նշանակություն ունեցող իրադարձությամբ մեր ընկերների և ընտանիքի, հարևանների և գործընկերների հետ, համացանցում և ամենուր: Ի վերջո, մեր անկեղծ և սրտացավ մոտեցման շնորհիվ է, որ մնացած բոլորն էլ կգիտակցեն Արարող հասարակության կառուցման անհրաժեշտությունը և հույժ կարևորությունը։ Եկեք այս գործում լինենք ակտիվ։ Չէ՞ որ դրանից է կախված իմ, ձեր և մեր բոլորիս ապագան։ Ապագան կարող է պայծառ և բարեբեր լինել միայն Արարող հասարակության կայացման դեպքում, և եկեք բաց չթողնենք երջանիկ ապագա կառուցելու այս եզակի հնարավորությունը։

Կազմակերպության մասին այլ մանրամասներ՝ այստեղ