Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի շարք մարզիչների Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել`

Գագիկ Մնացականի ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ

Հայկ Արմենակի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ

Սմբատ Ռազմիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ

Վարդան Սերգոյի ԱԴԱՄՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզա-դպրոցի մարզիչ

Կարեն Խաչիկի ԱՍՄԱՐՅԱՆԻՆ Հայաստանի վոլեյբոլի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Արարատ Արտաշեսի ՍԱՆԹՐՅԱՆԻՆ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի մարզիչ

Մովսես Սեդրակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ

Ցոլակ Անդրանիկի ՀԱՐՈՅԱՆԻՆ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ: