«Կոմունիստական կուսակցությունների միություն-Խորհրդային միության կոմունիստական կուսակցության» կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է՝ կուսակցությունը մտահոգությամբ է հետեւում հայաստանյան ներքաղաքական դիմակայությանը եւ եղբայրական հայ ժողովրդին ցանկանում է շուտափույթ վերադարձ հանուն հայրենիքի ստեղծարար ջանքերին, որի հիմքը դրվեց շնորհիվ Ռուսաստանի դաշնության խաղաղապահ առաքելության:
Հանրապետության իշխանությունների ճնշումները քննադատների եւ ընդդիմադիրների հանդեպ չեն նպաստում կառուցողական երկխոսությանը եւ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուն: Անհանգստությամբ ենք արձանագրում, որ նշյալ քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկը եղավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գլխավոր քարտուղար Նաիրա Վահանի Զոհրաբյանի հեռացումն Ազգային Ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2019թ.-ի սկզբից:
Այդ ընթացքում նա իրեն դրսեւորել է որպես բարձր պրոֆեսիոնալ եւ կառուցողական քաղաքական գործիչ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական միության ամրապնդման հետեւողական կողմնակից, հանդես է եկել Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման դեմ»,-ասված է հայտարարությունում:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ