Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի իշխանության ղեկին լինեին ոչ թե ապաշնորհ տգետներ և դավաճաններ, այլ բանակցելու ունակ գործիչներ:
Փաստաթղթերի փաթեթից պարզ է, որ Սովետական Հայաստանը Սովետական Ադրբեջանից վարձակալել էր հանքի տարածքի մի մասը, և եթե սահմանները որոշվում են սովետական քարտեզներով, ապա այս կարևոր հանգամանքը ևս չէր կարելի անտեսել:
Լեռնահատկացումը կատարվել էր Ադերբեջանի ԽՍՀ Պետլեռհսկության (Гостехнадзор Азерб. ССР) կողմից՝ Քելբաջարի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր մարմնի որոշմամբ (Решение Исполнительного комитета совета народных депутатов Кельбаджарского района Азерб. ССР):
Այս փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Ազգային արխիվում:
Փաստաթղթերը՝ այս հղումով