Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան չափավոր աճում է դոլարի թուլացման ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է Փրայմը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,33 տոկոսով կամ 6,2 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1889,05 դոլար: Ընդ որում, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1,46 տոկոսով` կազմելով 26,6 դոլար մեկ ունցիայի դիմաց: