Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը դեկտեմբերի 30-ին հասել է 20,019,291-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է վարակման 41,587 նոր դեպք: Չորեքշաբթի արձանագրվել է մահվան ելքով 910 դեպք՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 347,489-ի:

CNN-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների ամենամեծ թիվը՝ ավելի քան 124,600: Նշվում է, որ երեքշաբթի գրանցված մահացության մեկօրյա ցուցանիշը ռեկորդային էր՝ մոտ 3700:

«Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշով ԱՄՆ-ն առաջատարն է ողջ աշխարհում: Երկրին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Մահացության ցուցանիշով հյուսիսամերիկյան երկիրը դարձյալ առաջատարն է:

Ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 82 մլն, իսկ հիվանդությունից մահացածներինը՝ 1.7 մլն-ը