Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում  հունվարի 11-ից կգործի «Վստահության հեռախոս»:

Համակարգին առնչվող խնդիրներով քաղաքացիները կարող են զանգահարել (010) 36-77-25 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00-ն:

Այս նոր ծառայությունը հնարավորություն կտա ստանալ բնակչության առաջարկները և դիտողությունները նախարարության աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև՝ օպերատիվ կերպով և մասնագիտորեն արձագանքել նրանց բարձրացրած խնդիրներին: