Երեքշաբթի առավոտյան ոսկու գներն փոքր-ինչ աճում է դոլարի անկման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.08 տոկոսով կամ 1.35 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.881.75 դոլար: Ընդ որում, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.37 տոկոսով` կազմելով 26.448 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Ավելի էժան դոլարն աջակցություն է ցույց տալիս ոսկու գներին, որն այդ դեպքում ավելի էժան է դառնում արտարժույթ պահողների համար:

Ներդրողները շարունակում են արձագանքել նորություններին ԱՄՆ-ից: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2021 թվականի բյուջեն, որը 900 միլիարդ դոլար տնտեսական օգնության փաթեթ է ներառում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

Բացի այդ, երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել կորոնավիրուսի հետ կապված մինչու 2000 ԱՄՆ դոլարի փոխհատուցմանը, որը պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը` նախկինում հաստատված տնտեսական օգնության փաթեթով նախատեսված 600 դոլարի փոխարեն: