Դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նկատել են, որ Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մոտ կայանված իրենց ծառայողական Samand մակնիշի մի քանի ավտոմեքենաների անվադողերը կտրող-ծակող առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել են:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված և ունեցել են ոստիկանական համարանիշներ:

Թե ով և ինչ հանգամանքներում է ավտոմեքենաները վնասել, ոստիկանության կենտրոնական բաժնում պարզում են: