Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

«Վազգենը չորս որդու հայր է։ Եւ չնայած այս հանգամանքը ազատում էր նրան պատերազմին մասնակցելու «պարտավորությունից», նա կնոջ՝ էմմայի հորդորներին ի պատասխան ասել է. Ինչպես տանը մնամ, երբ գյուղի տղերքը մարտերի մեջ են այնտեղ, զոհվում են։

Վազգենի որդիների համար շատ դժվար է հայրիկի բացակայության հետ հաշտվելը, բայց նրանք դեռ կհասկանան իրենց հոր որոշումը, քաջությունն ու հերոսությունը, կհպարտանան իրենց հայրիկով»,- գրել է Հակոբյանը: