Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կորոնավիրուսի պատվաստանյութի բացակայությունը չի ազդում ռուսական COVID-19 պատվաստանյութի վստահելիության վրա: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ մի կերպ», — պատասխանել է նա լրագրողների հետ ճեպազրույցում համապատասխան հարցին:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում ընթանում է բնակչության պատվաստում, իսկ պատվաստանյութերի արտադրության տեմպերն աճում են:

«Ուստի մենք այստեղ որևէ կապ չենք տեսնում: Առողջապահության նախարարության եզրակացությունից հետո մեկ պատվաստանյութին կհաջորդեն մյուս պատվաստանյութերը, այնուհետև նախագահը որոշում կկայացնի», — ասել է նա: