Դեկտեմբերի 27-ին, ժամը 04։22-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 5 շենքի բակում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, մարվել՝ 05:03-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը։