Իրանի մայրաքաղաք Թեհրանում ձնաբքի հետևանքով ձնահյուս է առաջացել քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող լեռներում:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, 11 լեռնագնացներ մահացել են՝ հայտնվելով ձնահյուսի տակ: Եվս մի քանիսն անհետ կորած են համարվում:

Թեհրանի Կարմիր մահիկի կոմիտեի ղեկավար Շահին Ֆաթիի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, 16 մարդ անհետ կորած էր համար, որոնցից 14-ին հաջողվել է գտնել: Նրանցից մի քանիսին հաջողվել է փրկել, 11-ը մահացել են:

Ֆաթին նկատել է, որ առնվազն 2 լեռնագնացի գտվելու վայրը դեռևս անհայտ է: Նրանց որոնումները շարունակվում են: