SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի փոխանցմամբ` վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 29258 նոր դեպք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիվանդների 15.6 տոկոսն ախտանիշներ չունի: Գրանցվել է 567 մահվան դեպք, 28185 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից:

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում (7480, 7315 դեպք նախօրեին), Սանկտ Պետերբուրգում (3755), Մոսկվայի մարզում (1615), Նիժնի Նովգորոդի մարզում (501), Պսկովի մարզում (425), Սվերդլովսկի մարզում (406), Վորոնեժի, Ռոստովի մարզերում ( 389-ին), Կարելիայում (379): Վարակվածների ամենափոքր թիվը գրանցվել է Հրեական ինքնավարությունում է (17), Նենեցկի (յոթ) եւ Չուկոտկան (6) ինքնավար օկրուգներում:
Այդպիսով, համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում վարակվածների թիվը գերազանցել է երեք միլիոնը (3.021.964): 54226 մարդ մահացել է, ավելի քան 2.4 միլիոն մարդ վերականգնվել է: Աճի տեմպը պահվում է մեկ տոկոսի մակարդակում:

Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն` համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 80 միլիոնի, մահացել է ավելի քան 1.75 միլիոն մարդ:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում: Ռուսաստանը չորրորդ տեղում է` առաջ անցնելով Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Կոլումբիայից եւ Արգենտինայից: