Դեկտեմբերի 25-ին կյանքից հեռացել է թենիսի անվանի մարզիչ Կարեն Կյուրեղյանը: Նա 75 տարեկան էր, hաղորդում է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, թենիսի ԽՍՀՄ սպորտի վարպետ Կարեն Կյուրեղյանը մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանի թենիսի  ֆեդերացիայի ու ԽՍՀՄ-ում թենիսի զարգացման գործում: Նա մարզչական աշխատանքով զբաղվել է 47 տարի:

Նրա սաներից շատերը հաջողության են հասել միջազգային ու համառուսական մրցաշարերում: