«Ալյանս» կուսակցությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում նոր վարչության կազմ ընտրեց, որում ընդգրկված է 21 անձ:

Կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ընտրվեց նաեւ վերստուգիչ հանձնաժողով:

Տիգրան Ուրիխանյանն իր ամփոփիչ խոսքում նշեց. «Ամանորից հետո անցնելու ենք շատ բուռն կազմակերպչական աշխատանքների: Մենք ամեն տեղ մարդկանց ընդունելու, հանդիպումներ կազմակերպելու, ցանկացողներին անդամակցելու գործընթացի կասեցնելու ենք ստիպված: Նախապատրաստելու ենք հանրահավաք, որովհետեւ եւ համավարակային իրավիճակը, եւ երկրում քաղաքական իրավիճակը պարտադիր պահանջում են հնարավորինս լայն հանրային զանգվածների արտահայտում իրենց քաղաքական դիրքորոշման մեջ:Երկրորդ, էլ ժամանակ չկա, սիրտ ու հոգի չկա, նստել ամեն օր լուրերին հետեւել, թե  ինչ «ցավոտ լուծումներ» են տրվում այս կամ այն հատվածում»: