Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով.

«Նկարում ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Ս.Մ-ն է։ «Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը (որին քաղաքացիները նույնականացրել են որպես կապիտան Վլադ կամ Վոլոդյա Ադամյան) ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Ս.Մ.-ի դեմքին։

Բուժօգնություն ստանալուց հետո եկել ենք Ոստիկանության բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։

Հանցագործ ոստիկանները, «ադրբեջանական շևրոններով» ոստիկանները պետք է պատժվեն ողջ խստությամբ»:

Image may contain: one or more people, beard and closeup

Image may contain: 1 person, phone