Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel-ում:

Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26-ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին:

Դավաճանն իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:

Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք:

Արցախի չծախված լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու»: