Եվրամիությունը նախատեսում է հաջորդ տարվա ընթացքում հարյուրավոր միլիոն եվրո ծախսել Թուրքիայում բնակվող փախստականներին օգնելու համար, որոնց մեծ մասը ժամանել են Սիրիայից, գրում է Ekathimerini-ն։

Եվրոպական հանձնաժողովը նախօրեին հայտարարել է, որ ընդլայնում է երկու ծրագրերը, որոնցից մեկը դրամական օգնություն է տրամադրում Թուրքիայում ապաստանած փախստականներին «նրանց հիմնական կարիքները բավարարելու համար, իսկ մյուսը՝ երեխաների կրթության համար»:

Նշվում է, որ 485 միլիոն եվրո ընդհանուր ծավալով (590 միլիոն դոլար) ծրագրերը կերկարաձգվեն մինչև 2022 թվականի սկիզբը:

Հանձնաժողովը հայտարարել է, որ անհրաժեշտ դրամական միջոցները կտրամադրվեն ավելի քան 1,8 միլիոն փախստականների և ավելի քան 700 հազար երեխաների:

2016 թվականին ԵՄ-ն Թուրքիային իր տարածքում սիրիացի փախստականներին օգնելու և նրանց մուտքը Եվրոպա թույլ չտալու համար առաջարկել է մինչև 6 մլրդ եվրո (7,3 մլրդ դոլար), ԵՄ-ին արագացված անդամակցության և Թուրքիայի քաղաքացիների համար առանց այցագրի մուտք գործելու հնարավորություն։

Ներկայում Թուրքիայում կա մոտ չորս միլիոն փախստական, որի յոթանասուն տոկոսը կանայք ու երեխաներ են: