Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու  ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր: