ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով վերջին 1 օրում մահացել է 76 մարդ: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է կորոնավիրուսային իրավիճակի մոնիթորինգով և հսկողությամբ զբաղվող օպերատիվ շտաբը, գրում է ТАСС-ը:

Ըստ շտաբի՝ համավարակի սկզբից ի վեր ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված 10689 մարդ է մահացել:

«Մոսկվայում մահացել է 76 պացիենտ, որոնք ունեցել են թոքաբորբի հաստատված ախտորոշում, և ստացվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան»,- նշվում է տարածված հաղորդագրությունում: