Իմ տպավորությամբ, ոստիկանությունում հատուկ անհայրենիք անձանց խմբեր են կազմել, որոնց միջոցով բերման են ենթարկում բոլոր նրանց, ովքեր չեն համակերպվում Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ ու շարունակում են պայքարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ ոստիկանության բաժնից ազատ է արձակվել:

«Չգիտեմ, թե ոստիկանապետն ու ոստիկանական զորքերի հրամանատարն ինչ դեմքով են իրենց հանձնարարություններն արձակում, բայց զգուշացնում եմ՝ հավասարապես պատասխանատվություն եք կրում Արցախի և Հայաստանի կորցրած բոլոր տարածքների, մեր ժողովրդի զրկանքների համար, քանի դեռ շատ ուշ չէ՝ ուղղակի հեռացեք։

Հ․Գ․ Ոստիկանության բաժնում, ի տարբերություն փողոց հանած անդեմ տգետների, միայն բարեխիղճ ոստիկանների հանդիպեցի»,- գրել է Աբրահամյանը: