Ընդդիմության կազմակերպած այսօրվա միջոցառումներն ավարտվեցին, սակայն Հանրպետության հրպարակում հայտարարված նստացույցը շարունակվում է, վրանները տեղադրված են:

Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 10-ից քաղաքացիները հավաքվել են կառավարության շենքի մոտ, որպեսզի շրջափակեն շենքը եւ թույլ չտան Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության մյուս անդամները մուտք գործել շենք եւ կառավարության այսօրվա նիստը չկայանա:

Այդուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել եւ նիստը կայացավ: Փոխարենը վարչապետի ավտոշարասյունը կառավարության շենքից դուրս գալիս ցուցարարները փակել էին ճանապարհը: Ոստիկանների օգնությամբ ճանապարհն ազատվեց եւ շարասյունը դուրս եկավ:

Ավելի ուշ քաղաքացիները երթ են կազմակերպել դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ պահանջել են գլխավոր դատախազից քրեական գործ հարուցել ու ձերբակալել Փաշինյանին: Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարերը վանկարկում էին. «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»: Քաղաքացիները ձվեր են նետել կառավարության շենքի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել են Մելիք Ադամյան փողոցը: Բացի այդ, ոստիկաններով լի ավտոբուսներ են բերել Կառավարության շենքի մոտ: Ոստիկանները 5-6 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց: Նրանք սաղավարտներով եւ եւ վահաններով: