
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատ»-ում։
«Ակումբի ամբողջ անձնակազմը ցավակցում է Անդրիասյանի հարազատներին, ընկերներին և իր զորակցությունը հայտնում Անդրիասյանների ընտանիքին»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։