Սյունեցին այսօր իրոք մտահոգված է։

Մենք այսօր իշխանություններից պահանջում ենք անվտանգություն եւ ապահով կյանք։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որն այս պահին արդեն մտել է հարցաքննության։

«Այստեք հավաքված մարդիկ ի՞նչ են ուզում, պաշտո՞ն, թե՞ աթոռ։ Մենք ասում ենք՝ ապահովեք մեր անվտանգությունը, որ ապրենք խաղաղ երկնքի տակ, բայց ոչ այն են արել, ոչ էլ այն։ Քոչվոր ցեղերի նման տշում էին այստեղ-այնտեղ։ Մենք ցավ ապրեցինք, երբ ասացին՝ պետք է թողնեք մարտական դիրքերը»,- ասաց քաղաքապետը։

«Այս ամենը բերելու է թշվառության, պանդխտության։ Որ ասում են՝ դուխով, գլխարկների վրա են գրում, դուխը տեսեք՝ սյունեցու մեջ է։ Մեր ասածն է՝ ազատեք այդ պաշտոնները, թող կարող ուժեր գան, որոնք ունակ են այդ հարցերը լուծելու»,- ասաց նա։