ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։

Վանեցյանն ասաց, որ հրավիրվել է հարցաքննության, բայց թե ինչ գործով, հայտնի չէ։

ՀՔԾ-ից Aysor.am-ին չմանրամասնեցին, թե ինչ գործով են հարցաքննության հրավիրել Արթուր Վանեցյանին։