Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն ավիրում Ռուբեն Հայրապետյանի՝ Շուշիում գտնվող առանձնատունը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է․ «Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․

Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել, մեր 5000 երեխեքն են զոհվել, 10 000-ից ավել երեխայի ճակատագիր խեղվել է, դրա մասին եկեք մտածենք, ի՞նչ տուն, թող տասը հատ էդպիսի տուն քանդվի, Երևանի տունս էլ եմ պատրաստ կորցնել, միայն թե էդ երեխեքն ու երկիրս հետ գան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: