I’m back!

Ես երբեք իմ ասածներից հետ չեմ կանգնել, չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ. կյանքի, պետության, մարդկության:

Առավելագույնը, որ կարող եք անել Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետև սարսափում եք: Եվ ճիշտ եք անում:

Ես գիտեմ սխալս ընդունել, երբ սխալ եմ:

Ես գիտեմ ներողություն խնդրել, երբ մեղավոր եմ:

Բայց ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել:

Կից Պարգև քահանայի մասին գրառմանս հղումն է, որից սարսափեցին թափթուկները և պետական ռեսուրսն օգտագործելով՝ Facebook-ից հեռացրեցին այն: Քիչ անց էջումս կլինի նաև «Requiem 4»-ը,  որի հեռարձակումը խաթարելն էր հիստերիայի հիմնական պատճառը:

Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին իմ փոխարեն այն երեկ հրապարակելու համար:

«Requiem»-ը կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել վիժվածքների այս իշխանության requiem-ը:

Dum spiro, et pugna